Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ:
Հաղթական գոլը 90+1 րոպեին խփեց Ջուդ Բելինգեմը: Կիսապաշտպանը գոլը տոնեց Լուկաս Վասկեսի հետ պարելով:
Համացանցում այս պահը համեմատել են հանրահայտ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի դրվագներից մեկի հետ:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» հաղթել էր 3-2 հաշվով ու Լա լիգայի ավարտից 6 տուր առաջ 11 միավորի առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ:
Fanat, Realmadrid.am