ՈՒԵՖԱ-ն նշանակել է «Լիվերպուլ» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը:
«Էնֆիլդում» կաշխատի ռումինական մրցավարական բրիգադը՝ Իշտվան Կովաչի գլխավորությամբ: Նրան կօգնեն հայրենակիցներ Վասիլե Մարինեսկուն, Օվիդիու Արտենեն և պահեստային մրցավար Խորացիու Վեսնիկը:
VAR-ի սենյակում կաշխատեն իտալացիներ Մասիմիլիանո Իրատին ու Մարկո Գուիդան:
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:
Fanat, Realmadrid.am