«Ռեալի» հարձակվող Էնդրիկը խոսել է Ռոնալդուի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին։
«Իմ ֆուտբոլային կուռքը եղել է Ռոնալդուն։ Ես նրան հետևել եմ տարբեր ակումբներում հանդես գալու տարիներին։
Նա այն մարդն է, ով եղել է ոչ միայն իմ, այլ բոլոր երեխաների կուռքը։ Հույս ունեմ, որ նա կշարունակի իր կարիերան, որպեսզի ես կարողանամ կրկին հետևել նրան ու սովորել նրանից ավելի ու ավելի շատ։
Երբ Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ», դա ավելի ամրապնդեց այդ ակումբում հանդես գալում իմ ցանկությունը՝ իմանալով, թե ինչ բրազիլացի ֆուտբոլիստներն են այստեղ հանդես եկել, և որ իմ կուռքը ևս այդ թիմում է». նշել է Էնդրիկը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն