Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նոր երկարաժամկետ համաձայնագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ: Այս մասին հայտնում է իսպանական Diario AS պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը:
Նշվում է, որ թարմացված պայմանագիրը նախատեսում է ֆինանսական բարելավված պայմաններ և կիսապաշտպանի աշխատավարձի բարձրացում։
Հիշեցնենք, որ Բելինգեմը մադրիդյան գրանդ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»՝ 103 միլիոն եվրոյի դիմաց: «Սերուցքայինների» կազմում կիսապաշտպանը դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
Los merengues, Realmadrid.am
Հայերեն