Էսպեն Էսկոսը կսպասարկի Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» - «ՊՍՎ» հանդիպումը, որը կկայանա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում երեքշաբթի օրը։ Նորվեգացի մրցավարը չորրորդ անգամ կսպասարկի «Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ հանդիպում եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում:
Չեմպիոնների լիգայում «Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ Էսկոսի սպասարկած նախորդ հանդիպումները.
• «Ռեալ Մադրիդ» - «Ունիոն Բեռլին» (1:0). 2023/24 մրցաշրջանի խմբային փուլ:
• «Բրեստ» - «Ռեալ Մադրիդ» (0:3). 2024/25 մրցաշրջանի լիգայի փուլ:
• «Ռեալ Մադրիդ» - «Մոնակո» (6:1). 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլ:
Հայերեն