Հոդվածներ

COPE. «Ռեալը» մտադիր է վերադարձնել Նիկո Պասին
20.11.2026
10 0

«Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը 2027 թվականի ամռանը կարող է վերադառնալ «Ռեալ»։

«Մադրիդը» դիտարկում է իր սանին 80 միլիոն եվրոյով հետ գնելու տարբերակը ակտիվացնելու հնարավորությունը, հայտնում է COPE-ը։

Ավելին, լրագրող Մելչոր Ռուիսը պնդում է, որ «Սերուցքայինները» հաստատակամ են տրամադրված հաջորդ ամառ Արգենտինայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանին վերադարձնելու հարցում։

Հիշեցնենք, որ այս ամռանը «Կոմոն» գնել էր Նիկոյի տրանսֆերը «Ռեալից» 60 միլիոն եվրոյով։ Մինչ այդ իտալացիներն արդեն 6 միլիոն էին վճարել խաղացողի համար։

Այս մրցաշրջանում Պասն անցկացրել է 14 հանդիպում Ա Սերիայում և Չեմպիոնների լիգայում՝ դառնալով 6 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված