«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին գովել է Ջուդ Բելինգեմի խաղը «Ռեալի» կազմում։
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի՝ «ՊՍՎ»-ի դեմ խաղում (5:1) անգլիացի կիսապաշտպանն աչքի ընկավ գոլով և արդյունավետ փոխանցմամբ։
«Ռեալում» հինգ համարի ներքո խաղալը հեշտ չէ, բայց նա գլուխ է հանում դրանից։ Այն, թե ինչպես նա խաղաց Աշխարհի առաջնությունում... Չեմ կարող հավատալ, որ իր երկրում մարդիկ կասկածում էին նրան։
Բայց գիտե՞ք ինչ. նա պատասխանեց այդ մարդկանց իր խաղով։ Նա պատասխանեց Աշխարհի առաջնությունում, նա պատասխանում է իր պահվածքով և իր խաղով։ Նա ինձ շատ է դուր գալիս։ Ջուդը մյուսների նման չէ»,– նշել է Անրին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն