Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է բրազիլացի հարձակվող Էնդրիկի վնասվածքի մասին։ Խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էնդրիկը բաց էր թողել ավելի քան մեկ ամիս նախամրցաշրջանային պատրաստության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, ինչը լրջորեն սահմանափակել էր նրա հնարավորությունները մրցաշրջանի սկզբում։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 141 րոպե՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ Էնդրիկը դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից և կարող է վարձակալության հիմունքներով հեռանալ «Արքայական ակումբից»։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն