Capology-ն ներկայացրել է՝ որքան են վաստակում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը թիմի նորեկ Կիլիան Մբապեն է: Ֆրանսիացու տարեկան աշխատավարձը 31,2 միլիոն եվրո է:
Դավիդ Ալաբան վաստակում է 22,5 միլիոն, Ջուդ Բելինգեմն ու Վինիսիուս Ժունիորը՝ 20,8:
Ավելի վաղ այլ աղբյուր էլ հայտնել էր, որ մադրիդյան գրանդում ամենաշատը վաստակում է Վինի Ժունիորը:
Fanat, Realmadrid.am