«Ռեալը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Լա Լիգայում հաղթել է տնային 17 հանդիպում անընդմեջ։
Երեկ մադրիդցիները Լա Լիգայի 13-րդ տուրում 2:1 հաշվով առավելության հասան «Սելտայի» նկատմամբ։ Այս մրցաշրջանում ավելի վաղ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում պարտության էին մատնվել «Սևիլյան» (4:1), «Վիլյառեալը» (1:0), «Ռայո Վալյեկանոն» (4:1), «Մալագան» (4:0) և «Ռեալ Սոսյեդադը» (4:1)։
2012/13 մրցաշրջանում՝ Մոուրինյոյի վերջին մրցաշրջանում, «Ռեալը» հաղթել էր տնային 11 խաղ անընդմեջ։
17 հաղթանակից բաղկացած շարքը լավագույնն է ակումբի բոլոր մարզիչների շրջանում 21-րդ դարում։ Նույնպիսի արդյունքի հասել էր Լուիս Մոլովնին (1985/86), իսկ ավելի շատ հաղթել է միայն Միգել Մունյոսը (22 խաղ՝ 1960-ից 1962 թվականներին և 18 խաղ՝ 1962-ից 1963 թվականներին)։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն