• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը դուբլի հեղինակ է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմում

Հոդվածներ

Վինիսիուսը դուբլի հեղինակ է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմում
14.11.2026
202 0

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջունիորն ընդհատել է առանց գոլերի շարքը։

26-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ աչքի է ընկել Ճապոնիայի դեմ ընկերական խաղում՝ գոլ խփելով առաջին անգամ սեպտեմբերի 29-ից ի վեր։ Այն ժամանակ բրազիլացին իրացրել էր 11-մետրանոց հարվածն Ավստրալիայի դեմ հանդիպմանը (4:2)։

Միևնույն ժամանակ, «Ռեալի» կազմում Վինիսիուսը գոլ չի խփում օգոստոսի 26-ից։ Մադրիդյան ակումբի մարզաշապիկով իր վերջին գոլը նա հեղինակել է Լա Լիգայի առաջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (4:1)։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացու հաշվին մադրիդյան թիմի կազմում գրանցված է ընդամենը մեկ գոլ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված