Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ և հաղթեց 3–2 հաշվով։
1․ 88 տարվա մեջ առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» մեկ մրցաշրջանում 3 «Էլ Կլասիկո» հաղթեց։
2․ «Ռեալ Մադրիդը» «էլ Կլասիկոյի» պաշտոնական խաղերում իրացրել է վերջին 35 11–մետրանոցներից34–ը։ Վերջին անգամ վրիպել է Բուտրագենյոն՝ 1991 թվականին։
3․ 18/19 թվականին Վինիսիուս Ժունիորի նորամուտից ի վեր «սերուցքայինների» ոչ մի ֆուտբոլիստ ավելի շատ գոլ չի խփել «Բարսելոնային» բոլոր մրցաշարերում, քան նա (7): Կատալոնացիների դարպասը նույնքան անգամ գրավել է նաև Բենզեման։
4․ Բելինգեմը «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է Վան Նիստելրոյի ժամանակներից ի վեր, որին հաջողվել է Լա լիգայի իր մեկնարկային երկու «Էլ Կլասիկոյում» աչքի ընկնել։
5․ Լուկաս Վասկեսը 31 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվել է գոլ խփել, ասիստ կատարել և 11-մետրանոց վաստակել Պրիմերայում։ Ավելի վաղ դա հաջողվել է Միչելին՝ 1993 թվականին։
6․ Լուկաս Վասկեսն իր առաջին գոլը խփեց «Բարսելոնային»՝ «Բեռնաբեուում»։ Պաշտպանի հաշվին 3 գոլ կա գրանցված «Էլ Կլասիկոյում», որից 2–ը՝ «Նոու Կամպում»։
7․ «Ռեալ Մադրիդն» առաջին անգամ հաղթեց «Բարսելոնային»՝ ՉԼ–ի փլեյ–օֆֆ փուլի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուց հետո առաջին խաղում (1 հաղթանակ, 3 ոչ–ոքի, 7 պարտություն):
8. Վալվերդեն 250–րդ գոլը խփեց «Ռեալ Մադրիդի» կազմում։
9․ Միլիտաոն 100–րդ հանդիպումն անցկացրեց Պրիմերայում։
10․ Չավին «Բարսելոնայի» պատմության առաջին մարզիչն է, որը 4 անընդմեջ «Էլ Կլասիկոյում» պարտություն կրեց։ Առաջինն Օ՛Կոնելն է (30-40–ական թվականներ):
11. «Բարսելոնան» 21–րդ դարում առաջին անգամ երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն արդյունքում պարտություն կրեց։