Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակում կայացած Թուրքիա 1-2 Բելգիա հանդիպման ժամանակ Արդա Գյուլերը դարձել է իր հավաքականի միակ գոլի հեղինակը։
21-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 20-րդ րոպեին տուգանայինից կատարած շքեղ հարվածով դարձել է գոլի հեղինակ։
Արդան մոտ 30 մետր հեռավորությունից կարողացել է գնդակն անցկացնել պատի վրայով և ուղարկել Սենե Լամենսի պաշտպանած դարպասի վերին ինյակը։
2026/27 մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
https://www.youtube.com/watch?v=z_uEu41NXRs
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն