ՉԼ-ի լիգայի փուլի շրջանակում կայացավ «Ռեալ Մադրիդ» - «ՊՍՎ» հանդիպումը։
Առաջին խաղակեսը Ժոզե Մոուրինիոյի սաների համար անհաջող դասավորվեց։ Պարտուգալացի մարզչի մտահաղացումները ապարդյուն էին, իսկ փոխարենը «ՊՍՎ»-ն կարողացավ գրավել տան տերերի դարպասն ու ընդմիջման գնալ հաղթողի կարգավիճակով։ 32-րդ րոպեին 11 մետրանոցը վստահ իրացրեց Իվան Պերիշիչը։
Իսկ ահա երկրորդ կեսում «Ռեալն» այլ տեսք ուներ։ «Սերուցքայիններին» շատ արագ հաջողվեց հաշվի մեջ հավասարություն մտցնել։ Արդա Գյուլերի փոխանցումից հետո 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆեդե Վալվերդեն։
Ընդամենը 10 րոպե անց փոխարինման դուրս եկած Ջուդ Բելինգեմը շքեղ գոլով հաշվի մեջ առաջ մղեց «Ռեալին», իսկ 64-րդ րոպեին իր պահը օգտագործեց նաև Կիլիան Մբապեն։
Խաղի վերջնամասում ֆրանսիացին դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4-1։
Հանդիպման վերջակետն էլ 87-րդ րոպեին դրեց Վինիսիուս Ջունիորը՝ երկար դադարից հետո վերգտնելով իր գոլահարի ունակությունները։
«Ռեալը» շարունակեց իր անպարտելի շարքը ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում և վաստակած 15 միավորներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Ռեալ Մադրիդ» 5-1 «ՊՍՎ»
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն