Ակումբի մասին

Համառոտ նկարագիր

Ռեալ մադրիդ ֆա

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 13 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։

Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային գավաթներով։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Թիմ

Լավագույնները միշտ փայլում են

Ակումբի Ցուցանիշները


214
Հաղթանակ

33
Մրցանակ

7121
Գոլ

47
Խախտում

Գլխավոր մարզիչ

Զինեդին Զիդան

Զինեդին Յազիդ Զիդան(հունիսի 23, 1972թ., Մարսել, Ֆրանսիա), մականունը «Զիզու», ազգությամբ՝ ամազախ, ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչը: Նա հանդես է եկել որպես հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանսիայի ազգային հավաքականի, «Կանի», «Բորդոյի», «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» կազմում: Որպես հրաշալի փլեյմեյքեր` Զիդանը ֆանտաստիկ տիրապետում էր գնդակին և ուներ բարձրակարգ տեխնիկա: 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն եվրոպացի ֆուտբոլիստ: Շատերը նրան համարում են պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ի հավելումն նրա հաջողություններին որպես ֆուտբոլիստ՝ Զիդանը պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երեք անգամ անընդմեջ:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զիդանը դարձավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 2013-14 մրցաշրջանում: Այս մրցաշրջանում ակումբը հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում և Արքայական գավաթի խաղարկությունում, որից հետո Զիդանը դարձավ Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ: Նա այս պաշտոնին մնաց երկու տարի և 2016 թվականի հունվարին գլխավորեց Մադրիդի «Ռեալը»: Որպես մարզիչ՝ իր առաջին երկու մրցաշրջաններում Զիդանը հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երկու անգամ, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում երկու անգամ և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում երկու անգամ: 2017 թվականին նա հայտարարվեց ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչ: 2018 թվականին Զիդանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեպիոնների լիգայի գավաթը և դարձավ առաջին մարզիչը, ով հաղթում է եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր առաջնության գավաթները երեք անգամ անընդմեջ: Հաղթանակից մի քանի օր անց Զիդանը հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Զիզուն», սակայն, 2019 թվականի մարտին վերադարձավ «Արքայական ակումբ»՝ նորից ստանձնելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: