«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմում Էնդրիկի կարգավիճակի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա հարձակվողով հետաքրքրված են «Ռոման» և «Միլանը», և նա կպնդի տրանսֆերի հարցում, եթե հաջորդ ամսվա ընթացքում բավարար խաղաժամանակ չստանա։
«Էնդրիկն այստեղ իրեն հիանալի է դրսևորում։ Ինձ համար «Ռեալ Մադրիդն» ավելի կարևոր է, քան նա։ Ես շատ լավ եմ վերաբերվում նրան, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Բայց «Ռեալ Մադրիդն» ավելի կարևոր է, իսկ դա նշանակում է, որ «Ռեալին» նա անհրաժեշտ է։
Որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ և հանդես գալով ակումբի անունից՝ ներառյալ իմ ղեկավարությունը, կարող եմ ասել. մենք բոլորս գիտենք, որ Էնդրիկն ինձ համար կարևոր է և նա ձմռանը չի հեռանա». հայտարարել է Մոուրինյոն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն