«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ անցած գիշեր «Cadena Ser» ռադիոկայանի «El Larguero» հաղորդման տարածած տեղեկատվությունը, ըստ որի մեր ակումբը դիտարկում է իր կառուցվածքում մարզական տնօրեն ներգրավելու հարցը, բացարձակապես կեղծ է:
«Ռեալ Մադրիդը» չափազանց բարձր է գնահատում ակումբի մարզական տնօրինության կողմից իրականացվող աշխատանքը, որը մեզ թույլ է տվել ապրել մեր ողջ պատմության ամենահաջողակ փուլերից մեկը՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ 6 Եվրոպական գավաթ (Չեմպիոնների լիգա) տասը տարվա ընթացքում»:
Հայերեն