Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ապահովել չորս ֆուտբոլիստների երկարաժամկետ ապագան թիմում։ Ինչպես հայտնում է El Debate պարբերականը, պորտուգալացի մասնագետը խնդրել է Արդա Գյուլերի, Ջուդ Բելինգեմի, Օրելյեն Չուամենիի և Ֆեդերիկո Վալվերդեի հետ նոր պայմանագրեր կնքել՝ նրանց անվանելով իր խաղային սխեմայի առանցքային ֆուտբոլիստներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր չորս ֆուտբոլիստների հետ աշխատանքային պայմանագրերի երկարաձգման բանակցային գործընթացն արդեն մեկնարկել է և հաջողությամբ առաջ է ընթանում։ Ընդ որում, առանձին ընդգծվում է, որ նշված խաղացողներից յուրաքանչյուրը ցանկություն է հայտնում շարունակել իր ելույթները մադրիդյան թիմի կազմում և չի պլանավորում փոխել ակումբային գրանցումը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն