Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեն վնասվածք է ստացել
21.09.2026
39 0

«Ռեալը» հաստատել է, որ Ֆեդերիկո Վալվերդեն վնասվածք է ստացել «Ատլետիկոյի» հետ խաղում (1:2)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրուգվայցի կիսապաշտպանը վնասել է կոճը Լա Լիգայի 7-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսի վերջում՝ Լի Կան Ինի հետ բախման հետևանքով։ Հաղորդվում էր, որ Վալվերդեն բաց կթողնի 2-3 շաբաթ։

«Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ֆեդե Վալվերդեի մոտ ախտորոշվել է ձախ կոճի լուրջ վնասվածք, որը նա ստացել է «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ժամանակ։ Վալվերդեն առաջիկա ժամերին կանցնի լրացուցիչ հետազոտություն», — ասված է ակումբի հայտարարության մեջ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված