Հոդվածներ

The Athletic. Բելինգեմի աշխատավարձը նոր պայմանագրով զգալի կբարձրանա
24.11.2026
15 0

Ջուդ Բելինգեմը մոտ է «Ռեալի» հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելուն։  

Մադրիդյան ակումբը ցանկանում է պարգևատրել 23-ամյա խաղացողին իր հաջող ելույթների համար, և այժմ կողմերը մոտ են երկարաձգելու գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Ակնկալվում է, որ Ջուդը, ով տարեկան վաստակում է շուրջ 15 միլիոն եվրո, կստանա աշխատավարձի էական բարձրացում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

«Սերուցքայինները» պլանավորում են նոր գործարք կնքել ֆուտբոլիստի հետ մինչև տարեվերջ։ Պաշտոնական հայտարարությունը կարող է արվել արդեն այս շաբաթ։

Հիշեցնենք, որ Բելինգեմն անցկացնում է իր չորրորդ մրցաշրջանը Մադրիդ «Ռեալում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված