• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Cadena SER. «Միլանը» կլորիկ գումար է նախատեսել Էնդրիկի տրանսֆերի համար

Հոդվածներ

Cadena SER. «Միլանը» կլորիկ գումար է նախատեսել Էնդրիկի տրանսֆերի համար
23.11.2026
19 0

«Միլանը» պլանավորում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Էնդրիկին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Cadena SER-ի լրագրող Անտոն Մեանան հայտնում է, որ իտալացիները պաշտոնական առաջարկ են արել 20-ամյա բրազիլացու տրանսֆերի համար։ Եթե հունվարին գործարքն անհնար լինի, «Ռոսոներիները» տրանսֆերին կվերադառնան ամռանը։ Ակումբը հաստատակամ է խաղացողի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Աղբյուրի պնդմամբ,  «Միլանը» պատրաստ է վճարել շուրջ 70 միլիոն եվրո՝ Էնդրիկին ձեռք բերելու համար։ Խնդիրն այն է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում ձմռանը բաց թողնել Էնդրիկին, քանի որ կարծում է, որ դժվար կլինի նրան փոխարինող գտնելը։

Հարձակվողի գործակալները այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին կժամանեն Իսպանիայի մայրաքաղաք՝ բանակցություններ վարելու և ֆուտբոլիստի ապագան որոշելու համար։ Էնդրիկի ներկայացուցիչները նրան ուղղում են մեկ որոշման, իսկ Մոուրինյոն՝ այլ։ Խաղացողին ընտրություն է սպասվում։

«Սկզբում ես մտածում էի, որ սա իտալական մամուլի հերթական բլեֆն է, որն ապրում է լուրերով և անընդհատ խաղացողներին կապում է Ա Սերիայի հետ։ Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ «Միլանից» առաջարկ կլինի։ Հետաքրքրությունը լիովին լուրջ է։ Նրանք ցանկանում են փորձել ձեռք բերել Էնդրիկին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում». ասել է Մեանան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված