Մադրիդի «Ռեալը» մեկնարկեց 1/16 եզրափակիչից, որտեղ մրցեց ցածր դիվիզիոնի ներկայացուցիչ «Տալավերայի» հետ: «Արքայական ակումբը» հաղթեց 3-2 հաշվով: Դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն:
1/8 եզրափակիչում մրցակիցը Լա լիգա 2-ի՝ Սեգունդայի ներկայացուցիչ «Ալբասետեն» էր: «Ռեալը» հիմնական ժամանակում պարտվեց 2-3 հաշվով՝ վճռորոշ գնդակը բաց թողնելով ավելացված չորրորդ րոպեին և դուրս մնաց պայքարից:
Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում ապրիլի 18-ին մրցեցին Մադրիդի «Աթլետիկոն» ու «Ռեալ Սոսյեդադը», որոնք կիսաեզրափակիչում պայքարից դուրս էին թողել համապատասխանաբար «Բարսելոնային» ու Բիլբաոյի «Աթլետիկին»: Մադրիդյան ու բասկյան թիմերի միջև եզրափակիչի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց 4-3 հաշվով:
| N | Թիմ | Խ | Գ | Մ |
| 1 |
|
38 | 92 : 36 | 92 |
| 2 |
|
38 | 76 : 35 | 84 |
| 3 |
|
38 | 61 : 42 | 70 |
| 4 |
|
38 | 70 : 46 | 70 |
| 5 |
|
38 | 58 : 47 | 60 |
| 6 |
|
38 | 53 : 46 | 55 |
| 7 |
|
38 | 45 : 54 | 49 |
| 8 |
|
38 | 30 : 38 | 49 |
| 9 |
|
37 | 38 : 43 | 47 |
| 10 |
|
38 | 58 : 60 | 46 |