«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Վինիսիուսի պոտենցիալի և նրա դերի մասին։
«Վինին կրկին դուրս կգա իր առավելագույն մակարդակին։ Նա երիտասարդ է։ Երբ խաղացողները մոտենում են 32-33 տարեկանին, նրանցից ոմանք այլևս չեն կարողանում պահպանել կատարյալ ֆիզիկական վիճակը։ Ոմանք էլ կորցնում են մոտիվացիան։ Վինին երիտասարդ է, և մարդիկ կարող են մոռանալ, որ նա այստեղ է եկել շատ պատանի հասակում և չափազանց վաղ է դուրս եկել շատ բարձր մակարդակի։ Երբ բոլորը քննադատում էին նրան, ես միշտ ասում էի, որ նա լավ տղա է, շատ զգայուն բոլորի նկատմամբ։ Նրա ներդրումը շատ դրական է եղել։
«Վիլյառեալի» դեմ խաղում նա բեկեց հանդիպման ընթացքը, խփեց գոլ, որը կարող էր հաղթական դառնալ, բայց հետո այն չեղարկվեց, և հիմա նա բաց է թողնում չորս հանդիպում։ Նրա առաջընթացն ընդհատվեց հենց աճի պահին։ Այս հանգստյան օրերին նա լավ մտավ խաղի մեջ, օգնեց փոխել հանդիպման ընթացքը։ Վաղը նա խաղալու է, և մենք բոլորս նրանից լավ խաղ ենք սպասում։ Նրա վրա ճնշում չկա։ Նա օգտակար է թե՛ պաշտպանությունում, թե՛ գրոհների կազմակերպման գործում։ Եթե նա ամբողջությամբ նվիրվում է խաղին, նրա համար պարտադիր չէ լինել հանդիպման գլխավոր հերոսը». Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն