«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն և «Էսպանյոլը» համաձայնեցրել են մեկ մրցաշրջանով Խոսելուի վարձակալությունը, որի ավարտից հետո ներառված է տրանսֆերը գնելու իրավունք:
Խոսելուն «Ռեալի» ակադեմիային միացել էր 20 տարեկանում և երկու մրցաշրջան անցկացրել «Կաստիլյայում»: Նա «Ռեալի» առաջին թիմում նորամուտը նշել էր 2011 թվականին:
Խոսելուն նաև Իսպանիայի հավաքականի խաղացող է, որի հետ դարձավ 2023 թվականի Ազգերի լիգայի խաղարկության հաղթող:
Երեքշաբթի՝ հունիսի 20-ին, 11:00-ին (Երևանի ժամանակով 13:00,- խմբ.) կկայանա Խոսելուի շնորհանդեսը, որից հետո նա կպատասխանի լրագրողների հարցերին: