Ֆեդե Վալվերդեն արդեն տևական ժամանակ է, ինչ լքել է Ուրուգվայը և հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, սակայն հայրենիքում նրա մասին չեն մոռանում։
Ֆուտբոլում իր առաջին քայլերը Վալվերդեն կատարել է «Պենյարոլ» ակումբի կազմում։ Օրերս ակումբը որոշել է իր մարզաբազայի խաղադաշտերից մեկն անվանել հենց Ֆեդե անունով։
Վալվերդեն իր ընտանիքի հետ ներկա է գտնվել այդ արարողությանը և չի կարողացել զսպել արցունքները։
Բացման արարողությունից հետո ֆուտբոլիստը մի քանի բառով կիսվել է իր տպավորություններով։
«Սա երազ է։ Ես չեմ կարողանում հավատալ այս ամենին։ Իհարկե, գնալու եմ տուն և մտածեմ, թե արդյո՞ք սա իրականություն է». նշել է Վալվերդեն։
Los Merengues, Realmadrid.am