• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆլորենտինո Պերես․ «Սա «Ռեալ Մադրիդն» է, մենք հաղթելուց բացի այլ տարբերակ չունենք»

Հոդվածներ

Ֆլորենտինո Պերես․ «Սա «Ռեալ Մադրիդն» է, մենք հաղթելուց բացի այլ տարբերակ չունենք»
16.07.2024
2663 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքը՝ Կիլիան Մբապեի շնորհանդեսի ժամանակ։

«Հաճելի է, որ մեր ֆուտբոլիստներին մեր ստադիոնում ներկայացնելու հնարավորություն ես ունենում։ Ամեն անգամ, երբ մենք ֆուտբոլիստ ենք ընդունում, ով առաջին անգամ է կրում մեր ակումբի մարզաշապիկը, դա տոն է։

Այս ակումբն ամենասիրվածն ու նախընտրելին է։ Մեր մեծագույն ֆուտբոլիստները՝ ինչպես Սանտիագո Բեռնաբեուն և Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Խենտոն կամ Կոպան, բոլորը կերտել են «Ռեալի» կերպարը։

Սա «Ռեալ Մադրիդն» է, մենք հաղթելուց բացի այլ տարբերակ չունենք։ Կիլիան, բարի գալուստ տուն։ Դու մանկուց սիրահարված ես եղել այս ակումբին, երբ Զիդանը քեզ հրավիրեց մեր մարզաբազա։

Կիլիան, դու ջանքեր գործադրեցիր, որպեսզի հայտնվես այստեղ։ Այնպիսի ջանքեր, որ մարդիկ անգամ չեն հավատա։

Դու դա արեցիր, քանի որ չհրաժարվեցիր երազանքիցդ։ Դու հիմա հագել ես ճերմակ մարզաշապիկ և այն յուրահատուկ է։ Սա 15 Չեմպիոնների լիգա հաղթած թիմի մարզաշապիկ է»։


Ամենակարդացված