Հոդվածներ

Գուտի․ «Ես «Ոսկե գնդակը» կշնորհեի Բելինգեմին կամ նրան»
21.09.2024
1201 0

«Սերուցքայինների» նախկին կիսապաշտպանի հարցազրույցը

«Ռեալ Մադրիդը» միջին մակարդակով է սկսել մրցաշրջանը, թիմը 4 միավոր զիջում է «Բարսելոնային» Պրիմերայում և դա այդքան էլ լավ մեկնարկ չէ»։

«Ներկայիս կազմի և «Գալակտիկոսի» հետ համեմատություննե՞րը, ներկայիս կազմն ավելի լավն է, քանի որ թիմում կան ինչպես փորձառու, այնպես էլ շատ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք խորհրդանշում են «Ռեալի» նոր դարաշրջանը»։

«Ռեալը» խաղալու է 4–3–3 սխեմայով՝ հարձակման գծում ունենալով Ռոդրիգո–Մբապե–Վինիսիուս Ժունիոր եռյակը։ Ավելի կարևոր խաղերում, երբ անհրաժեշտ կլինի հագեցվածություն միջին գծում, նրանք կխաղան 4–4–2 տարբերակով։ Իհարկե, չպետք է մոռնալա, որ մրցաշրջանի ընթացքում հնարավոր են մեծ քանակությամբ վնասվածք և որակազրկումներ»։

«Ռոդրիգոն շատ կարևոր ֆուտբոլիստ է Անչելոտիի համար։ Նա ահռելի պոտենցիալ ունի և ես երբեք չէի վաճառի նրան»։

«Ռեալը» փոխարինող չի գտել Կրոսին, Խոսելուին և Նաչոյի՞ն, նրանք բոլորն էլ կարևոր են եղել թիմի համար։ «Սերուցքայինները» Թոնիի կարիքն ունեն։ Խոսելուի պես հարձակվող այս պահին չկա, իսկ Նաչոն հրաշալի թիմային ֆուտբոլիստ է»։

«Վալվերդեն անձեռնմխելի է ինձ համար։ Ֆեդերիկոն և Բելինգեմը շատ կարևոր ֆուտբոլիստներ են»։

«Ես «Ոսկե գնդակը» կշնորհեի Բելինգեմին կամ Կարվախալին։ Եթե դատենք մրցաշրջանի առաջին կեսի արդյունքով՝ Ջուդին, եթե երկրորդ՝ Վինիսիուսին, իսկ եթե ամբողջական՝ Կարվախալին։ Դանին շատ լավն էր սկզբում և վերջում, ինչպես նաև Իսպանիայի հավաքականում։

«Ոսկե գնդակին» հավակնում է 4–5 ֆուտբոլիստ և այսպես ավելի ուրախ է, քանի որ նախկինում մրցանակը հաղթում էին միայն Մեսին կամ Ռոնալդուն»։