Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է, թե ով է լինելու հաստիքային 11-մետրանոց իրացնողը 2024/25 մրցաշրջանում:
Marca-ի հաղորդմամբ՝ նշակետից հիմնականում կշարունակի հարվածել Վինիսիուսը: Բրազիլացու բացակայության դեպքում 11-մետրանոցը կիրացնեն Դավիդ Ալաբան, Ջուդ Բելինգեմը, Լուկա Մոդրիչը, Ֆեդերիկո Վալվերդեն կամ Արդա Գյուլերը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Վինիսիուսն անցկացրել էր 26 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ, որոնցից 1-ը՝ 11-մետրանոցով:
Fanat, Realmadrid.am