Հոդվածներ

Բրահիմ Դիաս․ «Մենք հեռանում ենք լավ ֆիզիկական մարզավիճակով»
07.08.2024
659 0

Բրահիմ Դիասը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ  DirecTV Soccer Champions Tour–ի վերջին տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» (2-1) ընկերական խաղում։

Մալագայում ծնված ֆուտբոլիստը խաղաց 78 րոպե և հիանալի դրսևորեց իրեն Շառլոթի Bank of America ստադիոնում։

Սկզբում նա Լուկաս Վասկեսին օգնեց բացել հաշիվը, իսկ հետ խփեց թիմի երկրորդ գոլը՝ փայլուն եզրափակելով գրոհը մրցակցի դարպասապահի դեմ մեն մենակ դուրս գալուց հետո։

Հանդիպումից հետո Բրահիմ ասել է․ «Մենք հեռանում ենք լավ ֆիզիկական մարզավիճակով։ Լավ գոլ խփեցի՝ Վինիսիուսի յուրահատուկ փոխանցումից հետո, անհավանական էր»։

Աշխարհի լավագույն ակումբը

«Լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան Մադրիդում, այդ պատճառով էլ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է։ Կարևոր է, որ մենք միասնական լինենք և պատրաստված։ Թիմում մրցակցություն չկա, մենք բոլորս էլ ցանկանում ենք ամեն ինչ անել ակումբի համար»։

Ներդրումը թիմում

«Ես անում եմ այն ամենն, ինչ կարող եմ և ձգտում եմ պատրաստ լինել անկախ այն հանգամանքից կխաղամ 30, 60 թե 90 րոպե։ Կարևորը թիմին օգնել է։ Մենք ընտանիք ենք և բոլոլրս միասին ենք։ Ինձ դուր է գալիս արդյունավետ փոխանցումներ կատարելը և գոլեր խփելը»։

Գյուլերի հետ հարաբերությունները

«Մենք եղբայրներ ենք։ Նա ուժեղ տաղանդ է, որը շատ բան կտա թիմին։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, գրեթե միշտ միասին ենք և անհավանական ներկա ու ապագա եմ կանխատեսում»։

Էնդրիկ

«Յուրաքանչյուր ոք ունի իր անհատականությունը և ցանկացածը պետք է ցուցադրի իր լավագույն տարբերակը։ Էնդրիկը յուրահատուկ տաղանդ է, նա ունի ուժ և էներգիա»։