«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Globo Esporte-ն:
Աղբյուրի հաղորմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան միջնորդների միջոցով պարզել է, որ իտալացի մասնագետը պատրաստ է դա անել մրցաշրջանի ավարտին:
ԲՖՖ-ի նախագահը մտադիր է փետրվարին հանդիպել մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ու քննարկել վերոնշյալը:
Դիտարկվում են նաև Ժոզե Մոուրինյոյի և Ժորժե Ժեզուշի հետ համագործակցության տարբերակները:
Fanat, Realamdrid.am