Հարի Քեյնը շարունակում է մնալ «Ռեալի» տրանսֆերային թիրախը։
Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» կփորձեն ամեն կերպ իրականացնել անգլիացու տրանսֆերը, նույնսիկ եթե Կարիմ Բենզեման մնա թիմում։
Նշվում է, որ Քեյնի տրանսֆերն իրականացնելը այնքան էլ հեշտ չէ, բայց իրական է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա պայմանագիրը ավարտվում է հաջորդ տարի։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 30 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am