«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն ու Արդա Գյուլերը համաձայնության են եկել երկարաձգել խաղացողի պայմանագիրը, ինչը նրան ակումբում կպահի մինչև 2032 թվականի հունիսի 30-ը:
Արդա Գյուլերը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին՝ 18 տարեկան հասակում: Մեր մարզաշապիկով անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 126 հանդիպման և նվաճել 5 տիտղոս՝ 1 Չեմպիոնների լիգա, 1 Աշխարհի ակումբային առաջնություն, 1 ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, 1 Լա Լիգայի չեմպիոնական տիտղոս և 1 Իսպանիայի Սուպերգավաթ:
Նա Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 38 հանդիպում:
Անցյալ սեպտեմբերին նա ստացել է 2025-2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի «Մրցաշրջանի հայտնություն» մրցանակը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն