«Սանթոսը» ցանկանում է պայմանագիր կնքել Ռոդրիգոյի հետ։
Ինչպես հայտնում է ESPN Brasil-ը, բրազիլական ակումբը նախնական բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ՝ 25-ամյա վինգերին մինչև 2027 թվականի ամառը վարձակալության հիմունքներով ձեռք բերելու վերաբերյալ։ Սակայն այս տրանսֆերի հավանականությունը շատ ցածր է։ Մադրիդցիները մտադիր չեն բաց թողնել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և սպասում են նրա վերադարձին՝ ծնկի խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելուց հետո։
Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես մտադիր չէ մոտ ժամանակներս հեռանալ «Ռեալից»՝ այդ թվում նաև այն աջակցության պատճառով, որը նա ստացել է վերականգնման ընթացքում։ Բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև անգլիական ակումբները, սակայն նման տարբերակը նույնպես չի գրավում խաղացողին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն