Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Օրելիեն Չուամենի
20.11.2026
7 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն ու Օրելյեն Չուամենին համաձայնության են եկել երկարաձգել գործող պայմանագիրը, որը կգործի մինչև 2032 թվականի հունիսի 30-ը։

Օրելյեն Չուամենին «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2022 թվականին։ Թիմի կազմում անցկացրած իր հինգ մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 205 հանդիպման և նվաճել 8 տիտղոս՝ 1 Չեմպիոնների լիգա, 2 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 Եվրոպայի Սուպերգավաթ, 1 Լա Լիգայի չեմպիոնական տիտղոս, 1 Իսպանիայի գավաթ և 1 Իսպանիայի Սուպերգավաթ։

Նա Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 50 հանդիպում և 2021 թվականին հաղթել է Ազգերի լիգան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված