• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմը ճանաչվել է հոկտեմբեր ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ

Հոդվածներ

Բելինգեմը ճանաչվել է հոկտեմբեր ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026
20 0

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է մադրիդյան ակումբի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող:

23-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին մասնակցել է 5 հանդիպման, որոնցում «Ռեալը» տարել է 5 հաղթանակ: Այդ խաղերում Բելինգեմը աչքի է ընկել 1 արդյունավետ փոխանցմամբ:

Լա Լիգայի 12 տուրերից հետո «Ռեալը» 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Հաջորդ խաղում մադրիդցիները կմրցեն «Սելտայի» դեմ:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված