Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել մրցաշրջանի առաջին «Կլասիկոյից» առաջ: Թիմը մարզվել է «Ռեալ Մադրիդ Սիթիում»՝ պահպանելով Լա լիգայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բժշկական արձանագրության պահանջները:
Մարզման առաջին հատվածը Մարիանոն անցկացրել է ընդհանուր խմբի հետ, մինչդեռ Էդեն Ազարը, Դանի Կարվախալը, Մարտին Էդեգորն ու Ալվարո Օդրիոսոլան անցկացրել են առանձին մարզում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին «Կամպ Նոու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Fenomeno, Realmadrid.am