Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»:
Ինչպես հայտնում է SER Deportivos-ի լրագրող Պակոխո Դելգադոն, անգլիական ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալի» պաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը և արդեն սկսել է կապ հաստատել նրա շրջապատի հետ: Սկզբնական շրջանում գործարքը կարող է ձևակերպվել վարձակալության տեսքով:
Տրանսֆերային գործընթացը կարող են բարդացնել երկու գործոն՝ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը և նրա ընկերությունը «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետ: Դելգադոն նաև ենթադրել է, որ Տրենտի հեռանալու դեպքում մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կխնդրի պայմանագիր կնքել «Տոտենհեմում» հանդես եկող Պեդրո Պորոյի հետ:
Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլի» սան է, նա ակումբի համակարգում է եղել 2004 թվականից, իսկ «Ռեալ» տեղափոխվել 2025-ին:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա անգլիացին անցկացրել է 6 հանդիպում և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն