Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո. «Բեյլի ապագան կախված է Զիդանից»
29.03.2021
1793 0

Գարեթ Բեյլի գործող պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը։ 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, քիչ հավանական է, որ մրցաշրջանի ավարտից հետո ուելսցին կմնա «Տոտենհեմում»։ Անգլիական ակումբը չի կարողանա իրեն թույլ տալ ամբողջությամբ վճարել Բեյլի աշխատավարձը, ուստի չի ցանկանա բանակցություններ սկսել«Ռեալի» հետ։ 

Այսպիսով, սպասվում է, որ հունիսին Բեյլը կվերադառնա «Արքայական» ակումբ։  Բայց միևնույն ժամանակ նշվում է, որ Բեյլի ապագան «Ռեալում» կախված կլինի Զինեդին Զիդանից։ 

Ընթացիկ մրցաշրջանում Գարեթ Բեյլը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 25 հանդիման՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am