«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է այն առանցքային որոշման մասին, որն օգնել է թիմին առավելության հասնել «Բարսելոնայի» նկատմամբ Լա Լիգայի 10-րդ տուրի խաղում (2:1):
«Ես ասացի Կամավինգային՝ գնա՛ և գրոհի՛ր ազատ տարածությունում: Հարձակվողների համար դժվար է գրոհել, և ընդհանրապես ազատ տարածություն գտնել «Բարսելոնայի» դեմ խաղում։ Միակ լուծումը՝ դա կիսապաշտպանների օգնությամբ անելն է: Երբ դա անում են հարձակվողները, «Բարսելոնայի» պաշտպանությունը պատրաստ է այդ ամենին ու վարժված, և հարձակվողները հայտնվում են, օրինակ, խաղից դուրս վիճակում, կամ սուր փոխանցումը որսում է Ժոան Գարսիան: Իմ որոշումը՝ օգտագործել այնպիսի կիսապաշտպանների, ինչպիսիք են Կամավինգան և Բելինգեմը՝ այդ գիծը ճեղքելու համար, աշխատեց». Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական X հարթակում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն