Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ բացի Բրահիմ Դիասից, ով ևս մեկ մրցաշրջան վարձավճարային հիմունքներով կանցկացնի «Միլանում», իտալական ակումբ տեղափոխվելուն շատ մոտ են կանգնած ևս երկու մադրիդիստներ։
«Իսկոն և Օդրիոսոլան մեծ հավանականությամբ կլքեն «Ռեալը». նշել է Ռոմանոն։
«Միլանին» նոր խաղարկող է անհրաժեշտ, ով կկարողանա համագործակցել Բրահիմ Դիասի հետ, և Իսկոն հիանալի տարբերակ է, սակայն ամեն բան կախված է լինելու «Ռեալի» պահանջներից։
Ինչ վերաբերում է Օդրիոսոլային, «Միլանում» նրան որպես երկրորդ տարբերակ են դիտարկում, եթե չկարողանան համաձայնության հասնել Դիոգո Դալոտի տրանսֆերի շուրջ։ Վերջինս նախորդ մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով անցկացրել է «Միլանում» և բավական տպավորիչ խաղ է ցուցադրել։
Los Merengues, Realmadrid.am