Հոդվածներ

Զիդան. «Կլասիկոն» լավ խաղ է՝ իրավիճակը շտկելու համար»
23.10.2020
2392 0
«Ռամոսը» մեր առաջատարն է: Նա ապաքինվել է ու կլինի մեզ հետ»,- ասել է Զիդանը:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախախաղային մամուլի ասուլիս է անցկացրել «Բարսելոնայի» դեմ «Կամպ Նոու» ստադիոնում կայանալիք խաղից առաջ: «Մենք գիտենք, թե ինչի ենք հանդիպելու: Խոսքս դատարկ մարզադաշտի մասին է, սակայն այն նույնն է երկուսիս համար էլ: Սա այլ «Կլասիկո» կլինի, սակայն ամեն դեպքում «Կլասիկո» է, ու այն միշտ առանձնահատուկ է: Մեզ համար շատ կարևոր է խաղը լավ մեկնարկելը:

«Կլասիկոն» մնում է «Կլասիկո», ու չնայած նրան, որ տրիբունան դատարկ կլինի, խաղը լավն է լինելու: Սա իրավիճակը շտկելու հիանալի հանդիպում է, հիանալի է նաև նրա համար, որ հաջորդ խաղն է: Մենք ցանկանում ենք լավ ելույթ ունենալ»:

«Բարսելոնա»

«Վատ պահեր կարող են լինել, սակայն ֆուտբոլում լավն այն է, որ դու իրավիճակը շտկելու հնարավորություն ես ստանում: Մենք ուզում ենք շտկել իրավիճակը, լավ ելույթ ունենալ, դրական մոտենալ խաղին: «Բարսելոնան» միշտ էլ ուժեղ է, մրցունակ ու լավ գիտի, թե ինչպես է պետք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Նրանք միշտ կարող են խնդիրներ ստեղծել: Ես գիտեմ, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, ու դա լավ է մեզ համար»:

Սերխիո Ռամոս

«Նա մեր ավագն է, մեր առաջատարը, ու մենք չենք պատրաստվում նրան ռիսկի ենթարկել: Նա ապաքիվել է վնասվածքից ու կլինի մեզ հետ: Խոսքը հարյուր տոկոսով պատրաստ լինելու մասին է, ու Սերխիոն պատրաստ է»:

«Կադիսից» ու «Շախտյորից» կրած պարտությունները

«Մենք վատ մեկնարկեցինք այն առումով, որ գոլ բաց թողնելուց հետո հեշտությամբ խաղ չվերադարձանք: Մենք խնդիրներ ենք ունենում խոր պաշտպանության անցնող թիմերի դեմ, սակայն ֆուտբոլում վերելքներից բացի, կան նաև վայրէջքներ, ու սա պետք է ընդունել: Հիմա մենք ուզում ենք կենտրոնանալ վաղվա խաղի վրա ու մոռանալ կատարվածը: Մենք իրավիճակը շրջելու հնարավորություն ունենք, այդպիսով՝ խաղը յուրահատուկ է մեզ համար»:

Fenomeno, Realmadrid.am