Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է Հավերցի ծառայություններով
02.06.2023
1701 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով:

Relevo-ի տեղեկություններով, «Արքայական ակումբը» մտադիր է ամրապնդել հարձակման գիծը, քանի որ հեռանում են Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, Մարիանո Դիասը, իսկ հաջորդ տարի՝ Կարիմ Բենզեման:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 47 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված