Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Տիբո Կուրտուա
20.11.2026
22 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն ու Տիբո Կուրտուան համաձայնության են եկել երկարաձգել գործող պայմանագիրը, որը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Տիբո Կուրտուան «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2018 թվականին: Թիմի մարզաշապիկը պաշտպանած իր ինը մրցաշրջանների ընթացքում նա անցկացրել է 348 հանդիպում և նվաճել 14 տիտղոս՝ 2 Չեմպիոնների լիգա, 3 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 Եվրոպայի Սուպերգավաթ, 3 Լա Լիգայի չեմպիոնական տիտղոս, 1 Իսպանիայի գավաթ և 3 Իսպանիայի Սուպերգավաթ:

Այս բոլոր տիտղոսների նվաճման գործում նրա ներդրումը նշանավորվել է բացառիկ ելույթներով, որոնք նրան դարձրել են աշխարհի լավագույն դարպասապահը:

Նա Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 115 հանդիպում:

Անհատական մակարդակում Տիբո Կուրտուան նվաճել է 2018 թվականի Աշխարհի առաջնության «Ոսկե ձեռնոցը», ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թվականի լավագույն դարպասապահի մրցանակը, 2022 թվականի «Յաշինի անվան մրցանակը» (Yashin Trophy) և 2014 թվականի «Սամորայի անվան մրցանակը» (Zamora Trophy): Նա նաև երկու անգամ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում (2022 և 2023 թթ.) և ճանաչվել է  2022 թվականին Փարիզում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող, որտեղ «Ռեալ Մադրիդը» նվաճեց իր տասնչորսերորդ տիտղոսը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված