• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմում

Հոդվածներ

Վինիսիուսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմում
17.11.2026
79 0

«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

26-ամյա ֆուտբոլիստը Սինգապուրի դեմ ընկերական խաղում (4:0 առաջին խաղակես) առաջին 21 րապեների ընթացքում երեք գոլ է խփել (9, 15 և 21-րդ րոպեներին), իսկ Էնդրիկը այդ գոլերից մեկում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ Վինին Ճապոնիայի դեմ կայացած խաղում դուբլ էր գրանցել։ Այսպիսով, վերջին 2 խաղերի ընթացքում բրազիլացին իր անվան դիմաց 5 գոլ է գրանցել։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Արքայական» ակումբի կազմում անցկացրած 12 խաղերում Վինիսիուսը դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված