Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին
29.10.2026
100 0

«Ռեալը» որոշել է վերադարձնել Խակոբո Ռամոնին։ 

Իսպանացի պաշտպանը մադրիդյան ակումբից «Կոմո» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին՝ 2,5 միլիոն եվրոյի դիմաց։ «Ռեալը» որոշել է օգտվել խաղացողին 8 միլիոն եվրոյով հետ վերադարձնելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետոն DAZN-ի եթերում։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ այս տրանսֆերի ավարտից հետո կողմերը կքննարկեն Ռամոնի ապագան։ Նա կարող է մնալ «Մադրիդում» կամ տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ։

Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Խակոբոն անցկացրել է 9 խաղ և խփել 2 գոլ։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված