Մոտ ապագայում «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է հեռանալ անգլիական ակումբից։
Նշվում է, որ «Չելսին» շաբաթական 140.000 ֆունտ աշխատավարձ է առաջարկել գերմանացուն, սակայն վերջինս ցանկանում է շաբաթական 200.000 ֆունտ ստանալ։
Daily Mail-ի փոխանցմամ, Ռյուդիգերը «Չելսիից» հեռանալու և «Ռեալ» տեղափոխվելու դեպքում կարող է շաբաթական 400.000 ֆունտ աշխատավարձ ստանալ։ Դա կդարձնի նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։ Ներկա պահին «Ռեալում» ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտպանը Դավիդ Ալաբան է (375.000 ֆունտ)։
Քանի որ Ռյուդիգերը «Չելսիից» հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով, նշվում է, որ մի շարք թոփ ակումբներ պատրաստ կլինեն նույնչափ աշխատավարձ վճարել նրան։ Ամեն դեպքում նրա տրանսֆերի համար մղվող պայքարում գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ «Արքայական» ակումբը։
Los Merengues, Realmadrid.am