Երեկ Կարիմ Բենզեման ամբողջական մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ, ինչը բնականաբար լավ նորություն է «Սերուցքայինների» համար։
Կարիմը անհարմարություններ էր զգացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում և ստիպված եղավ բաց թողնել «Ինտերի» դեմ հանդիպումը, բայց ամեն դեպքում նրա մոտ լուրջ վնասվածք չկար։ Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալում» դրական են տրամադրված Բենզեմայի հարցում և հուսով են, որ նա կմասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին, սակայն չէին ցանկանում ռիսկի դիմել։ Արդեն այսօր նշվում է, որ ֆրանսիացին լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմում, ինչը նշանակում է, որ նա որևէ ցավ չունի։
Los Merengues, Realmadrid.am