«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ջունիորը խոսել է մրցաշրջանի սկզբում իր խաղամակարդակի անկման պատճառների մասին։
Մադրիդյան ակումբի կազմում մրցաշրջանի 12 հանդիպումներում բրազիլացին խփել է ընդամենը մեկ գոլ։
«Ինձ թվում է, որ Աշխարհի առաջնությունից հետո ես կարող էի ավելի լավ նախապատրաստվել, քանի որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր է մեզ՝ բրազիլացիներիս համար: Մենք չէինք սպասում, որ այդքան շուտ կլքենք մրցաշարը: Ես արձակուրդ վերցրի, որպեսզի իսկապես վայելեմ կյանքը, հանգստանամ, թուլանամ և ավելի շատ ժամանակ տրամադրեմ ընտանիքիս: Արդյունքում ես ավելի քիչ մարզվեցի, քան վերջին տարիներին:
Երկար ժամանակ նման բարձր մակարդակ պահպանելը միշտ էլ շատ դժվար է: Կարծում եմ, որ միայն Կրիշտիանու Ռոնալդուին և Մեսսիին է հաջողվել դա անել այդքան տարիների ընթացքում՝ հասնելով նման արդյունքների: Ես մարդ եմ և հաճախ եմ սխալներ գործում, բայց միշտ փորձում եմ կատարելագործվել: Փորձում եմ ավելի լավ գլուխ հանել ֆուտբոլից, առօրյա կյանքից, բայց ես 26 տարեկան եմ, և ինձ նույնպես երբեմն պետք է ուրախանալ կյանքով: Հնարավոր է՝ դա ազդել է մրցաշրջանի իմ մեկնարկի վրա:
Ինչ վերաբերում է պայմանագրի երկարաձգմանը, անցած ամառ ինձ դիմել են բազմաթիվ ակումբներ, և գլխումս իսկապես խառնաշփոթ էր առաջացել, այդ թվում՝ «Ռեալում» ստեղծված իրավիճակի պատճառով: Բայց մրցաշրջանը շատ երկար է: Անցած մրցաշրջանում մինչև դեկտեմբեր ես խփել էի ընդամենը հինգ գնդակ: Արդյունքում այն ավարտեցի ավելի քան 20 գոլով, ինչպես և մյուս մրցաշրջանները: Ես պատրաստվում և զարգանում եմ, և մրցաշրջանի վճռորոշ պահերին միշտ բարձունքի վրա եմ». ասել է Վինիսիուսը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն