«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն խոսել է իր խաղընկեր Նեյմարի և Բրազիլիայի հավաքականի մասին:
«Նեյմարն ասաց, երբ ինքը հեռանա հավաքականից, «10» համարն իմն է լինելու: Ես չգիտեի՝ ինչ պատասխանեի. ասացի, որ ցանկանում եմ երկար մնա թիմում, քանի որ դեռ պատրաստ չեմ վերցնել «10» համարը»:,- բրազիլացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Նշենք նաև, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Բրազիլիային և Արգենտինային դասում է Մունդիալ-2022-ի գլխավոր ֆավորիտների շարքում:
Fanat, Realmadrid.am