Կիլիան Մբապեն որոշել է մնալ ՊՍԺ-ում, տեղեկացնում է լրագրող Դանիել Ռիոլոն, ով առաջինն էր հայտնել Մեսսիի՝ Փարիզ տեղափոխության մասին:
«Էլ-Հելաիֆիի միակ հետաքրքրությունը Կիլիանի վերջնական որոշումն իմանալն է: Ոչ ոք ինձ չի հավատա, սակայն այդ մասին Մբապեն հայտնելու է մայիսին. նա մնում է»,- պատմել է Ռիոլին RMC Sport-ի եթերում ընթացող After Foot հաղորդման ընթացքում:
Ավելի վաղ նշվում էր, որ 23-ամյա ռմբարկուն արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ:
Ընթացիկ մրցաշրջաննում Մբապեն անցկացրել է 38 հանդիպում, դարձել 28 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am